Բաժիններ՝

Հռոմի պապը Սեուլում պատարագ է մատուցել Կորեական թերակղզում խաղաղության հաստատման համար

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Հռոմի պապ Ֆրանցիսկոը Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի կաթոլիկ գլխավոր տաճարում պատարագ է մատուցել, որը նվիրված է եղել Հարավի ու Հյուսիսի միջև խաղաղություն ու համաձայնություն հաստատվելու խնդրին:

Մյոնդոնյան տաճարում հավաքվել են հազարավոր մարդիկ, որոնց թվում գտնվել է նաև Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեն: Սակայն ԿԺԴՀ-ի ներկայացուցիչներից ոչ մեկ չի գտնվել այնտեղ, թեև տեղի կաթոլիկները նրանց հրավեր էին ուղարկել:

Ֆրանցիսկոսն ընդգծել է «փոխադարձ ներման» անհրաժեշտությունը` հավելելով, որ բոլոր կորեացիները եղբայրներ ու քույրեր են, մեկ ընտանիքի անդամներ են ու մեկ ժողովուրդ են: Հռոմի պապը հիշատակել է նաև այս տարվա ապրիլի 16-ին «Սևոլ» լաստանավի աղետը, որի հետևանքով զոհվեց 304 մարդ:

Հռոմի պապի այս պատարագը համընկել է ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի կողմից լայնամասշտաբ զորավարժություններ սկսելու հետ, ինչը խիստ դժգոհություն էր առաջացրել ԿԺԴՀ-ում, որն էլ Հռոմի պապի հարավկորեական այցից կես ժամ առաջ փոքր հեռահարության հրթիռներ էր արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Վերջին անգամ Հռոմի պապը Հարավային Կորեա էր ժամանել 25 տարի առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս