Մեծ Բրիտանիան չի ներքաշվի Իրաքում նոր պատերազմի մեջ. Դևիդ Քեմերոն
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան չի ներքաշվի Իրաքում նոր պատերազմի մեջ.
«Մեծ Բրիտանիան իր բանակային ստորաբաժանումները չի ուղարկի Իրաք: Բրիտանացի զինվորը չի գտնվի իրաքյան հողում: Մեծ Բրիտանիան չի ներքաշվի Իրաքում նոր պատերազմի մեջ` թեև մենք կշարունակենք օգնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում»:
Իրաք բրիտանական զորքեր ուղարկելու մասին եթադրություններն ի հայտ եկան Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնի անսպասելի հայտարարությունից հետո, որ Իրաքում բրիտանական հումանիտար գործողության ձևաչափը կարող է փոփոխության ենթարկվել: