Բաժիններ՝

Այս տարի Ադրբեջանում նավթի արդյունահանումը կրճատվել է 2.4 տոկոսով

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` 2014 թվականի հունվար-հուլիս ամիսներին Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալը կազմել է 24.9 միլիոն տոննա:

Այս մասին նշված է  Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի օպերատիվ տեղեկատվությունում` նվիրված ընթացիկ տարվա առաջին 7 ամսում երկրի տնտեսական զարգացման արդյունքներին:

Լրատվամիջոցն ընդգծում է, որ 2013 թվականի հունվար-հուլիս ամիսներին Ադրբեջանում նավթի ու կոնդենսատի արդյունահանումը կազմել է 25.5 միլիոն տոննա: Դրանով իսկ 2014 թվականի առաջին 7 ամիսներին Ադրբեջանում նավթի արդյունահանումը կրճատվել է 2.4 տոկոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս