Բաժիններ՝

7 կանոն, որոնք թույլ կտան ապրել մինչև 100 տարի

Facte.ru կայքը հրապարակել է 7 կանոններ, որոնք թույլ կտան ապրել մինչև 100 տարի:
1. Ակտիվ կենսակերպ վարել: Ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայությունը գրեթե 4 տարի է խլում մարդու կյանքից: Ֆիզիկապես ոչ ակտիվ մարդկանց մոտ սրտի հիվանդությունների և ինսուլտի առաջացման հավանականությունը մեծ է երկու անգամ:
2. Իմանալ և վերահսկել խոլեստերինի մակարդակը: Արյան մեջ դրա բարձր քանակը հանգեցնում է սրտի հիվանդությունների և ինսուլտի առաջացման հավանականության բարձրացման:
3. Հետևել առողջ դիետայի: Ճիշտ սնվելն ամենակարևոր կետերից է, որը կլավացնի առողջությունը: Այս կանոնին հետևելն իրականում բարդ չէ:
4. Իմանալ և վերահսկել արյան ճնշումը: Արյան բարձր ճնշումը հաճախ անվանում են «լուռ մարդասպան»: Արդյունքում՝ մարդ կարող է ինսուլտի առաջացման հավանականությունը նվազեցնել 40 տոկոսով, իսկ սրտի կաթվածի հավանականությունը՝ 25 տոկոսով:
5. Պահպանել առողջ քաշ: Ավելորդ քաշը սրտի հիվանդությունների և ինսուլտի առաջացման հիմնական պատճառներից է: Ճարպակալումը կյանքի տևողությունը կարող է կրճատել գրեթե 4 տարով:
6. Իմանակ դիաբետի առաջացրած վտանգները: Դիաբետն ավելացնում է արյան ճնշման բարձրացման, աթերոսկլերոզի, սրտի իշեմիկ հիվանդության և ինսուլտի առաջացման հավանականությունը, հատկապես, եթե վատ է վերահսկվում արյան մեջ շաքարի առկայությունը:
7. Չծխել: Աշխարհում հարյուրավոր մարդիկ են վաղաժամ մահանում ծխախոտի օգտագործման պատճառով. հարյուրավոր չծխող անձանց ևս նույնն է սպասվում՝ պասիվ ծխելու պատճառով: Հենց անձը թողնում է ծխելը, սրտի հիվանդությունների ու ինսուլտի առաջացման հավանականությունը սկսում է նվազել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս