ՌԴ Պետդումայի պատգամավորներն առաջարկում են Անդրեյ Մակարևիչին զրկել պետական պարգևներից
Ռուսական Известия թերթի փոխանցմամբ` ՌԴ Պետդումայի պատգամավորներն առաջարկում են երգիչ ու կոմպոզիտոր Անդրեյ Մակարևիչին զրկել պատվավոր բոլոր կոչումներից ու «Հայրենիքի առջև արժանիքների համար» պարգևից:
Նրանց կարծիքով` Մակարևիչը, պաշտպանելով Ուկրաինայի նոր իշխանություններին, բաց կերպ քարոզում է հակառուսական քաղաքականություն: Օգոստոսին Մակարևիչն մեկնել էր Դոնբաս և համերգ տվել Ուկրաինայի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող Սվյատոգորսկ քաղաքում:
«Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Եվգենի Ֆյոդորովը հայտարարել է, որ Անդրեյ Մակարևիչը վաղուց համագործակցում է «ֆաշիստների» հետ, դեռևս այն ժամանակ, երբ նա «անցավ» Ռուսաստանի Դաշնության թշնամիների կողմը: