Ինչպես արագ քնել
Facte.ru կայքը հրապարակել է խորհուրդներ՝ ինչպես կարելի է արագ քնել:
1. Հանգստանալու և արագ քնելու համար ընթրիքին կարելի է ուտել խորոված կարտոֆիլ կամ եփած բրինձ:
2. Տաք կաթի մեջ պարունակվող ամինաթթուներն ու կալցիումը քնաբեր ազդեցություն են ունենում: Այդ պատճառով երեկոյան օգտակար է տաք կաթ խմել:
3. Գիշերը միս ուտելն ամենալավ գաղափարներից չէ, սակայն բացառություն է հնդկահավի դիետիկ միսը, եթե պատրաստվում եք դրանից բացի այլ բան չուտել:
4. Վարսակի շիլան ևս հիանալի ազդեցություն է ունենում:
5. Քնելուց առաջ կես բանան կամ կիվի ուտելը ևս օգնում է խորը քուն մտնել:
6. Անհանգիստ մտքերից ազատվել կօգնի երիցուկի թեյը:
7. Թեյը կարելի է փոխարինել սուսամբարի հյութով:
8. Խորհուրդ է տրվում շաբաթվա ընթացքում 3 անգամ մեղրով լոգանք ընդունել:
9. Քնելուց առաջ լոգանք ընդունելը, ջրին սոճու մզվածք ավելացնելը կապահովի խորը քունը:
10. Կարող են օգնել նաև հանգստացնող լոգանքները: