Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում մտցվել է մահապատիժ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում (ԴԺՀ) հատկապես ծանր հանցանքների դեպքում մտցվել է մահապատիժ: Այս մասին հայտնել է ԴԺՀ-ի մամլո կենտրոնը:
Նախօրեին տեղի է ունեցել ԴԺՀ-ի նախարարների խորհրդի նախագահության առաջին նիստը, որի ժամանակ էլ հաստատվել են ԴԺՀ-ի Քրեական օրենսգիրքն ու Ռազմական դատարանների մասին դրույթը:
Ընդգծվում է, որ ռազմական դատարանների համակարգը բաղկացած կլինի երկու օղակից: Ստորին օղակն առնչվում է ռազմական-դաշտային դատարաններին, որոնք դիտարկում են զինծառայողների` ընդհուպ մինչև դասակի հրամանատար, կողմից կատարված հանցանքները:
Վերին օղակն իրենում ներառում է ռազմական տրիբունալները, որոնք զբաղվում են գումարտակների հրամանատարների և ավելի բարձրաստիճան զինվորականների կողմից կատարված իրավախախտումները: ԴԺՀ-ի ՔՕ-ն էլ մահապատիժ է սահմանում հատկապես ծանր հանցանքների համար: