Սեպտեմբերի 1-ը պատմական օր է լինելու «քրդական հարցի» կարգավորման համար
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` սեպտեմբերի 1-ը պատմական օր է լինելու «քրդական հարցի» կարգավորման համար: Այդ օրը կողմերին կներկայացվի կարգավորման գործընթացի պլանի իրագործման ժամանակացույցը:
Պլանն իրենում ներառելու է կարգավորման գործընթացի բոլոր փուլերը` ներառյալ քուրդ զինյալների կողմից սեփական զենքը վայր դնելը: Սեպտեմբերի 1-ին կտրվի «քրդական հարցի» կարգավորման «ճանապարհային քարտեզին» պատամական վերադարձ կատարելու մեկնարկը:
Հիշեցնենք, որ Իմրալըի բանտում ցմահ ազատազրկում կրող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը սրանից առաջ հայտարարել էր, որ անհրաժեշտ է երեսնամյա պատերազմին վերջակետ դնել ժողովրդավարական, բանակցային ճանապարհով: