Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա կրակել է Արթուր Միրզոյանը. МК

Ռուսական Московский комсомолец ‎թերթի փոխանցմամբ` հայտնի է դարձել որսորդական հրացանով Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա կրակածի ինքնությունը: 43-ամյա Արթուր Միրզոյանը երկու անգամ կրակել է Թուրքիայի Հանրապետության գերբի վրա:

Добрый лес ընկերության տնօրեն Արթուր Միրզոյանն անցած գիշեր վերցրել է որսորդական հրացանը և կրակել է Թուրքիայի Հանրապետության գերբի վրա: Երկու գնդակն էլ դիպել են թիրախին:

Սակայն տղամարդուն չի հաջողվել փախուստի դիմել, կրակոցներին անմիջապես արձագանքել են ոստիկանները, որոնք տեսախցիկների օգնությամբ հետևել են, թե որ ուղղությամբ է փախչում Միրզոյանը և անմիջապես ձերբակալել են նրան:

Արթուր Միրզոյանի քայլի դրդապատճառները հայտնի չեն: Սակայն ոստիկանները հայտնել են, որ կան բոլոր հիմքերը` պնդելու համար, որ պատճառը հայ-թուրքական դարավոր թշնամանքն է, ինչը սրվել է հայ-ադրբեջանական սահմանային գոտում հակամարտության վերջին էսկալացիայի ֆոնին:

Տեսանյութեր

Լրահոս