Բաժիններ՝

Իսրայելում բողոքի ակցիա է անցկացվել` ընդդեմ արաբի ու հրեուհու ամուսնության

Իսրայելական Haaretz թերթի փոխանցմամբ` արաբ Մահմուդ Մանսուրի ու իսլամ ընդունած հրեուհի Մորել Մալկայի հարսանիքը բողոքի ակցիա է առաջացրել Իսրայելում, որին մասնակցել է 200 վրդովված ակտիվիստ:

Մանսուրն ու Մալկան վարձել են 14 թիկնապահի` Ռիշոն լե Ցիոն քաղաքում իրենց պսակադրության արարողության համար: Նրանք անհանգստացել են անվտանգության համար` կապված հրեական Lehava խմբի սպառնալիքների հետ, որը դեմ է հանդես գալիս ազգամիջյան ամուսնություններին:

Lehava խմբի անդամները բողոքի ակցիա են անցկացրել «Կարմիր արև» հարսանյաց սրահից 150 մետր հեռավորության, ուր տեղի է ունեցել միջոցառումը (դատարանն ակտիվիստներին չի թույլատրել ակցիան անցկացնել ավելի մոտ տարածքում): Չնայած դատարանի այդ որոշմանը` ակտիվիստները քանիցս փորձել են մոտենալ հարսանյաց սրահին, սակայն ոստիկանները հետ են շպրտել նրանց:

Ոչ հեռու ընկած վայրում անցկացվել է ևս մեկ ակցիա, որի մասնակիցների ձեռքներին եղել են ծաղիկներ: Նրանք երգեր են երգել և պարզել «Սերը բոլորի համար է» և «Միայն սերը կհաղթի» գրությամբ պաստառներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս