Բաժիններ՝

Ուժգին շոգի պատճառով Թեհրանում խմելու ջրի պաշարների մակարդակը հասել է նվազագույնի

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Թեհրանում քաղցրահամ ջրերի պաշարները կրճատվել են մինչև նվազագույնի: Չնայած ջուրը տնտեսելու մասին իշխանությունների կոչերին` մայրաքաղաքի բնակիչները չեն լսել նրանց:

Ներկայումս Թեհրանում տիրող չափազանց շոգ եղանակը հանգեցրել է անգամ ջրի սպառման աճին: Այդ ամենի հետևանքով ջրամբարներում առկա ջրի մակարդակը կրճատվել է մինչև նվազագույնի: Սպառման ներկայիս տեմպերի պահպանման դեպքում ջուրը կբավականացնի ընդամենը 37 օր:

Ներկայումս երկրի երկու խոշորագույն ջրամբարներ Լարն ու Լաթիյանը, որտեղից խմելու ջուրը հասնում է Թեհրանի ջրամատակարարման համակարգ, կարող են քաղաքին օրական մատակարարել ընդամենը համապատասխանաբար 50 և 48 միլիոն խորանարդ մետր ջուր:

Դա քաղաքին ջուր մատակարարելու հնարավոր նվազագույն մակարդակն է, և դա այն դեպքում, երբ այս տարի (սկսվել է մարտի 21-ից) պլանավորվել էր մայրաքաղաքի քաղցրահամ ջրի սպառումը հասցնել 1,035 միլիարդ խորանարդ մետրի: Այնպես որ այս տարվա ջրային բոլոր պաշարներն արդեն իսկ ծախսված են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս