Բաժիններ՝

Իրաքի քրդերն իրենց վերահսկողությունն են հաստատել երկրի խոշորագույն ամբարտակի վրա

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրաքի հյուսիսում քրդերի զինված ջոկատները (փեշմերգա) ամերիկյան օդուժի հարվածների աջակցության ներքո երեկ վերադարձրել են Իրաքի խոշորագույն ամբարտակի վրա վերահսկողությունը, որը գտնվում է Մոսուլի մոտ:

«Իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալները Տիգրիս գետի վրա կառուցված «Մոսուլ» հիդրոհանգույցը գրավել էին օգոստոսի 7-ին: Այդ հիդրոհանգույցն Իրաքի հյուսիսի գյուղատնտեսական տնտեսություններին ապահովում է անհրաժեշտ ջրի ծավալի կեսով ու էլեկտրաէներգիայով:

Ամբարտակի ավերումը կարող էր հանգեցնել Իրաքի խոշորագույն քաղաքների հեղեղմանը: Իրաքի իշխանություններին այժմ օգնության ձեռք են մեկնել ամերիկացի զինվորականները, ամերիկյան օդուժն արդեն իսկ երեք անգամ հարվածել է զինյալների դիրքերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս