ԱէՄԳ-ի ղեկավար Յուկիա Ամանոն ժամանել է Թեհրան
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱէՄԳ-ի ղեկավար Յուկիա Ամանոն ժամանել է Թեհրան` Իրանի ղեկավարության հետ բանակցություններ վարելու համար:
Ամանոն հանդիպելու է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի, Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ:
Ավելի վաղ ԱէՄԳ-ի փորձագետները հայտարարել էին Թեհրանից 30 կիլոմետր հարավ-արևելք ընկած Փարչին ռազմական օբյեկտում շինարարության հետ կապված ակտիվության մասին: