Բաժիններ՝

Ինչպես ստուգել բենզինի որակը. 5 պարզ և արդյունավետ մեթոդ

1. Ամենապարզ եղանակը. բենզինով մի թեթև թրջեք մաքուր թուղթը և սպասեք, մինչև հեղուկն ամբողջությամբ չորանա։ Եթե ձեր առջև նույն մաքուր թուղթն է, ապա կարող եք համարձակորեն օգտագործել այդ վառելիքը։ Իսկ եթե վրա բծեր են մնում, ապա բենզինը մաքուր չէ։

2. Այնուհետև ստուգում ենք խեժի առկայությունը բենզինի մեջ։ Կաթեցրեք մի կաթիլ բենզին ապակու վրա և վառեք։ Այրվելուց հետո ապակու վրա մնացած սպիտակ հետքը վկայում է այն մասին, որ բենզինը խեժ չի պարունակում կամ պարունակում է չնչին քանակությամբ։ Իսկ եթե ապակու վրա մնում է դեղին կամ շագանակագույն հետք, ուրեմն խեժի պարունակությունը գերազանցում է թույլատրելի չափը։ Նման եղանակով կարելի է ստուգել նաև այլ խառնուրդների առկայությունը։ Եթե ապակու վրա մնում են փոքրիկ կաթիլներ, դա նշանակում է, որ բենզինի մեջ առկա են դիզելային յուղեր։

3. Թափանցիկ տարայի մեջ լցրեք բենզինը և պահեք լույսի առջև։ Հեղուկը պետք է դեէնավուն երանգ ունենա։ Նույն տարայի մեջ ավելացրեք փոքր քանակությամբ կալիումի պերմանգանատ (марганцовка)։ Կրկին պահում ենք լույսի տակ և ստուգում գույնը։ Եթե այն դարձավ վարդագույն, ուրեմն բենզինին ջուր է խառնված։

4. Մի քանի կաթիլ բենցին կաթեցրեք ձեռքին և մատով շփեք։ Եթե ձեռքի այդ մասը չոր մնաց, ուրեմն բենզինը որակյալ է։ Իսկ եթե ձեռքի վրա յուղոտ հետքեր են մնում, ապա բենզինը մաքուր չէ։

5. Սուր հոտառություն ունեցող մարդիկ բենզինի մաքրությունը կարող են ստուգել հոտով։ Ծծմբի հոտը վկայում է ջրածնի սուլֆիդի կամ նավթալինի առկայության մասին։ Նման բենզինը գնել խորհուրդ չի տրվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս