Բաժիններ՝

Արտակարգ իրավիճակների արդյունքում հունվար-հունիսին Հայաստանում զոհվել է 279 մարդ

 Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության ամփոփ տեղեկատվության, 2014թ. հունվար-հունիսին հանրապետությունում գրանցվել է արտակարգ իրավիճակի 5 424 դեպք, տուժել է 4 306 մարդ (279-ը զոհվել են, 4 027-ը` վիրավորվել), 468-ը` ժամանակավորապես տարհանվել: 2014թ. հունվար-հունիսին արտակարգ իրավիճակների վերացման աշխատանքների իրականացման նպատակով պատրաստվել և ուսուցանվել է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգի 1 298 ղեկավար և մասնագետ:

Ամենից շատ զոհեր (133 հոգի) արձանագրվել են ճանապարհային վթարների արդյունքում։ Հրդեհների պատճառով առաջին կիսամյակում զոհվել է 25 հոգի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս