Նախիջևանում կարող են հայտնաբերվել գազի պաշարներ
Novosti.az-ի փոխանցմամբ՝ Նախիջևանում և Թուրքիաի արևելյան մարզերում կարող են հայտնաբերվել նավթի ու գազի նոր հանքավայրեր: Նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները, ինչն արտացոլվել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության վերլուծությունում:
Ամերիկացի գիտնականների կարծիքով՝ տվյալ տարածքներում հավանական է թերթաքարային գազի պաշարների հայտնաբերումը: Վերլուծության մեջ նշված է, որ առավել հավանական է, որ գազի պաշարները հայտնաբերվեն Հայաստանին սահմանակից Նախիջևանի շրջաններում: