Զաքիր Հասանովն ընդունել է Անջեյ Կասպրշիկին
![](https://168.am/wp-content/uploads/2014/08/download-24.jpg)
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Այս մասին հայտնել է Ադրբեջանաի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը, հրադադարի ռեժիմի վերջին դիտարկման արդյունքները: Բացի այդ, նրանք կարծիքներ են փոխանակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: