Ուկրաինան սկսել է ռուսական հումանիտար օգնության ստուգման ու ձևակերպման գործընթացը
Ուկրաիանական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան սկսել է Ռուսաստանից ժամանած հումանիտար բեռան մաքսային ստուգման ու ձևակերպման գործընթացը: Այս մասին նշված է հակաահաբեկչական գործողության մամլո ծառայության տարածած հայտարարությունում:
Վերջինիս հաղորդմամբ՝ ուկրաինական կողմից ռուսական բեռան ստուգմանը մասնակցում է 59 մասնագետ, որոնցից 41-ը Ուկրաինայի Պետական սահմանային խառայության ներկայացուցիչներ, իսկ 18-ը՝ մաքսային ծառայության աշխատակիցներ: Նախնական տվյալներով՝ Ռուսաստանի տրամադրած հումանիտար օգնությունը նախատեսված է Լուգանսկի համար: