ԱՄՆ-ը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել շարունակել բանակցությունները
![](https://168.am/wp-content/uploads/2014/04/USA-flag_100911.jpg)
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վաշինգտոնը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել շարունակել բանակցությունները՝ գտնելու համար Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղին: Այս մասին նշված է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հարի Ռոբինսոնի տարածած հայտարարությունում:
Ողջունելով Սոչիում տեղի ունեցած նախագահների եռակողմ հանդիպումը և հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շուրջ ստանձնած պարտավորությունը՝ Վաշինգտոնը դատապարտել է շփման գծում գրանցված վերջին բռնությունները, որոնք հանգեցրել են մեծ թվով զոհերի:
Ցավակցելով զոհվածների ընտանիքներին՝ ԱՄՆ-ը կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ու հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ: ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր, հետագայում նույնպես շարունակելու է աջակցել տևական ու կայուն խաղաղության փնտրտուքին ուղղված ջանքերին: