ՇՀԿ-ը պատրաստվում է վերջին 10 տարվա իր խոշորագույն զորավարժություններին
EurasiaNet-ի փոխանցմամբ՝ ՇՀԿ-ն անցկացնելու է վերջին 10 տարվա իր խոշորագույն զորավարժությունները: «Խաղաղ առաքելություն – 2014» խորագրով զորավարժությունները չինական Ներքին Մոնղոլիա նահանգում անցկացվելու են օգոստոսի 24-29-ին:
Այդ զորավարժություններին մասնակցելու է 7000 զինծառայող: Դրանք կլինեն վերջին տարիների խոշորագույն վարժանքները, ինչը կիրականացվի ՇՀԿ-ի նշանակության աճի ֆոնին՝ կապված Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունների վատթարացման հետ:
Ինչպես և նախկինում, այս անգամ էլ զորավարժություններում թվային ամենամեծ ներկայացուցչությունն ունենալու է չինական կողմը: Ռուսաստանը հայտարարել է, որ զորավարժությունների համար ուղարկելու է 900 զինվոր, 4 հատ Су-24 տիպի կործանիչ և 8 հատ Ми-8MT տիպի ուղղաթիռ:
Զորավարժություններին Ղազախստանից մասնակցելու է 300 դեսանտային, իսկ Տաջիկստանից՝ 200 զինվոր: Ուզբեկստանը սովորաբար ընդհանրապես չի պատրաստվում մասնակցել զորավարժություններին: Ղրղզստանն ուղարկելու է 500 զինվոր: Այդպիսով, զորավարժությունների մասնակից 7000 զինծառայողներից մոտ 5000-ը կկազմեն չինական բանակի զինծառայողները: