Մոսկվայի բնակիչն ապօրինաբար իր տան վրա գրանցել է ավելի քան 1200 օտարազգու
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի բնակիչն ապօրինաբար իր տան վրա գրանցել է ավելի քան 1200 օտարազգու: Այս մասին հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ոստիկանության մամլո ծառայությունը:
Նրա հաղորդմամբ՝ չարագործը, որի անունը չի հրապարակվում, դրամական պարգևատրման դիմաց իր տան վրա գրանցել է Միջին Ասիայի երկրների, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի ու Բելառուսի 1242 քաղաքացու:
Տղամարդն ի սկզբանե իմացել է, որ նրանք չեն բնակվելու իր տանը: Այժմ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ-ի 322-րդ հոդվածի 3-րդ կետով: Նրանից ստորագրություն են վերցրել՝ երկրի տարածքից չբացակայելու համար: