Բաժիններ՝

Ռուսական հումանիտար օգնության ձևակերպումն Ուկրաինայի հետ սահմանին կիրականացվի ԵԱՀԿ-ի հովանու ներքո

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ռուսական հումանիտար օգնության բեռի ձևակերպումն իրականացվելու է ռոստովյան «Դոնեցկ» անցակետում (Ռոստովի մարզ): Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Պետական սահմանային ծառայության մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ ուկրաինական կողմից այդ բեռան ձևակերպումն իրականացվելու է «Իզվարինո» անցակետում: Ուկրաինայի նախագահի հանձնարարականով, այնտեղ են մեկնել սահմանապահ գերատեսչության ու մաքսային ծառայության աշխատակիցները:

Առկա տեղեկատվության համաձայն, ռուսական բեռան ձևակերպումն իրականացվելու է ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների ներկայությամբ, իսկ բեռի ստացողը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն է:

Դրա հետ մեկտեղ ոչինչ չի հաղորդվել, թե հետագայում որ երթուղով է իր ճանապարհը շարունակելու հումանիտար ավտոշարասյունը, որն իր ուղին Նարո-Ֆոմինսկից սկսել է օգոստոսի 12-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս