Թուրքիայի իշխանությունները կապ չունեն Ստամբուլում աբխազների կողմից ընտրատեղամասեր բացելու մտադրության հետ. Կոպլատաձե
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ իրենք կապ չունեն աբխազական համայնքի գործողությունների հետ, որոնք ինքնուրույն որոշել են քվեատուփեր տեղակայել Ստամբուլում՝ կապված Աբխազիայում կայանալիք նախագահական ընտրությունների հետ:
Այս մասին հայտարարել է Թուրքիայում Վրաստանի դեսպան Իրակլի Կոպլատաձեն: Նախօրեին աբխազական ԶԼՄ-ները տեղեկատվություն տարածել, որ օգոստոսի 24-ին կայանալիք նախագահական ընտրությունների կապակցությամբ ընտրատեղամասեր են բացվելու Ռուսաստանում ու Թուրքիայում, որոնցում բնակավում են աբխազական ամենամեծ համայնքները:
Կոպլատաձեն հայտարարել է, որ Անկարայում Վրաստանի դեսպանատունը տվյալ հարցով զգուշացրել է Թուրքիայի ԱԳՆ-ին. «Ես երեկ էլ եմ հանդիպում ունեցել, որի ժամանակ Թուրքիայի ԱԳՆ-ը հստակ և միանշանակ ֆիքսել է իր դիրքորոշումը, որ նա կապ չունի աբխազական համայնքի կողմից ինքնակամ, ոչ պաշտոնապես ընտրատեղամասեր ստեղծելու հետ»:
Դեսպանի խոսքերով՝ վրացական կողմը նախապես տեղեկացվել է, որ Թուրքիայի աբխազական համայնքը մտադիր է ընտրատեղամասեր հիմնել Ստամբուլում: Դեսպանը բացառել է Թուրքիայի հանրային շենքերում ընտրատեղամասեր բացելու հնարավորությունը:
Պաշտոնական Թբիլիսին արդեն իսկ հայտարարել է, որ չի ճանաչում Աբխազիայի նախագահական ընտրությունները՝ դրանք որակելով որպես ոչ լեգիտիմ: