Բաժիններ՝

Լևոն Հայրապետյանը չի ցանկացել մասնակցել դատական նիստին, սակայն դատարանը չի ընդառաջել նրան

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գործարար Լևոն Հայրապետյանը, որին մեղադրում են «փողեր լվանալու և վատնելու» մեջ, չի ցանկացել ներկա գտնվել իրեն կալանավորելու վերաբերյալ ներկայացրած բողոքի շուրջ նիստին, որն այսօր անցկացվում է Մոսկվայի քաղաքային դատարանում:

Հայրապետյանը հայտարարել է, որ լավ չի զգում իրեն, որ իր կողքին կանգնած է բժիշկը՝ անհրաժեշտության դեպքում ներարկում կատարելու համար: Հայրապետյանն ընդգծել է, որ վստահում է իր փաստաբաններին և կարծում է, որ նրանք կարող են գործը գլուխ բերել առանց իր ներկայության:

Հայրապետյանի պաշտպան Հենրի Ռեզնիկն իր հերթին ընդգծել է, որ էմոցիոնալ ծանրաբեռնվածության մեծացման պայմաններում հիվանդությունը, որով տառապում է Հայրապետյանը, կարող է առաջացնել նոր նոպա և հանգեցնել ծանր հետևանքների: Սակայն դատարանը որոշել է, որ դատական նիստը չի կարող անցկացվել առանց Հայարապետյանի ներկայության, ով դրան մասնակցում է տեսակապի միջոցով:

Հիշեցնենք, որ մոսկովյան դատարանը Հայրապետյանի ներկայացրած բողոքը դիտարկել է օգոստոսի 13-ին, սակայն այն ժամանակ վատացել է Հայրապետյանի ինքնազգացողությունը, և դատարանը որոշել էր նիստը հետաձգել օգոստոսի 15-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս