Բաժիններ՝

Ես կոռումպացված չեմ. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ կոռումպացված չէ:

Սաակաշվիլին ընդգծել է, որ իր ընտանիքը ներկայումս նույնպես ապրում է այնտեղ, ուր ապրել է նախկինում, և որ ինքը շարունակում է երթևեկել մետրոպոլիտենով: Սաակաշվիլու խոսքերով՝ դատախազության հրապարակած մոտ 5 միլիոն դոլարը (որը վատնելու մեջ մեղադրել են իրեն) իրականում ծախսվել է հյուրերին ընդունելու, նստավայրերի գործելու, զբոսաշրջությունը գովազդելու և օկուպացված տարածքների չճանաչման քաղաքականության վրա.

«Ինձ հարցնում են, թե ինչու եմ մեկնել Պերու: Կարծում եք, որ ինձ հաճելի՞ է եղել Պերու մեկնելը: Պերուում նախագահ էին ընտրել, ով Կոնգրեսում հայտարարել էր, որ իրենք պետք է ճանաչեն Աբխազիան ու Հարավային Օսիան: Պերուի կողմից ճանաչումը ծանրագույն հարված կլիներ մեզ համար»:

Սաակաշվիլին հայտարարել է, որ Պերուի նման իրենք կանխել են ևս 20 պետության կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի ճանաչումը. «Ես չունեմ կոռուպցիոն եկամուտներ: Իվանիշվիլին ժամանակին անձամբ է հայտարարել է, որ առաջարկել է 100 միլիոն, և ես հրաժարվել եմ: Ես կոռումպացված չեմ:

Իմ ունեցվածքին ոչինչ չի ավելացել: Իմ ընտանիքն ապրում է այնտեղ, որտեղ և ապրում էր իմ նախագահության ժամանակ: Ինձ ոչինչ չի ավելացել, սակայն երկրի բյուջեն աճել է 11 անգամ»:

Սաակաշվիլին ընդգծել է, որ 9 տարում Վրաստանը ծանոթացրել է աշխարհին՝ այդ ընթացքում մասնակցելով ավելի քան 50 գագաթաժողովի, և բացի այդ, աշխարհի գրեթե բոլոր առաջատար երկրների առաջնորդները ժամանել են Վրաստան. «Այդ ամենն արժեցել է ընդամենը 7 կամ 8 կոստյում»:

Սաակաշվիլու խոսքերով՝ ավելի վաղ Իվանիշվիլին իրեն մեղադրել է 19 միլիարդ դոլար յուրացնելու մեջ, ինչը չհաստատվեց, իսկ այժմ էլ մեղադրում են 9 տարում 8 միլիոն լարի վատնելու մեջ: Նա հայտարարել է, որ իրենք ամեն ինչ արել են օրենքի շրջանակներում և թաքցնելու որևէ բան չունեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս