Բաժիններ՝

Ուկրաինայի հիմնական մասի ու Ղրիմի թերակղզու միջև կանցկացվի փշալար

Federal Business Opportunities կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն Ուկրաինային օգնելու ծրագրի շրջանակներում փշալար է անցկացնելու նրա և Ղրիմի միջև: Փաստաթղթում նշված է, որ փշալարի անցկացումն անհրաժեշտ է Պետական սահմանային ծառայությանը, որպեսզի նա պաշտպանի Ուկրաինայի հիմնական մասի ու Ղրիմի թերակղզու միջև ոչ վաղ անցյալում հաստատված սահմանը, ինչպես նաև ուժեղացնի երկրի արևելյան սահմանի անվտանգությունը:

Վաշինգտոնը տվյալ քայլի կատարման համար ընտրել է կիևյան B.K. Engineering System ընկերությանը, որն ԱՄՆ-ից կստանա 2500 փշալարի կոճ: Պատվերի արժեքը կազմում է 435.000 դոլար: ԱՄՆ-ը տվյալ միջոցները հատկացրել է Ուկրաինային օգնելու հակաճգնաժամային փաթեթի շրջանակներում, որը հաստատվել է ընթացիկ ատարվա ապրիլի 22-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս