Սպասվում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը. Թոմաս դե Վաալ
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կարող է անցկացվել Փարիզում, կամ ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանի շրջանակներում: Այս մասին հայտարարել է Կովկասի հարցերով Կառնեգիի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը:
Նրա խոսքերով՝ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի տվյալ հանդիպումը կանցկացվի ԱՄՆի ու Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբամայի ու Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումն անցկացվել է Սոչիում, օգոստոսի 10-ին: