 
                        Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի խաղաղասիրական. Պուտին
 
                                    Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Յալթայում Պետդումայի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանին Ղրիմի վերամիավորման մասին որոշումն ընդունված է, և որ իրենք չեն պլանավորում փոխել այն.
«Դա նույնն է, որ հրաժարվես ինքդ քեզանից: Դա անհնար է: Որոշումն ընդունված է: Ղրիմի որևէ բռնակցում տեղի չի ունեցել և չկա: Դա ժողովրդի կամքն է: Բոլոր մեղադրանքներն անհիմն են: Ղրիմի տարածքում բնակվող մարդիկ արտահայտվել են իրենց ապագայի մասին:
Ապօրինի ինչ-ինչ գործողությունների մասին խոսելն անտեղի է, ծիծաղելի է: Մենք պարզապես մարդկանց հարցրեցինք, թե ինչ են ցանկանում նրանք: Եթե դա ժողովրդավարություն չէ, ապա ի՞նչ է: Դրա համար էլ այդ մեղադրանքները դատարակություն են և չունեն որևէ հիմք»:
Պուտինի խոսքերով՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի խաղաղասիրական:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        