 
                        Ռուսաստանը 30 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիա
 
                                    Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԻՆ-ը Սիրիա է ուղարկել 30 տոննա մարդասիրական օգնություն: Այս մասին հայտարարել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Դրոբիշևսկին:
Վերջինիս հաղորդմամբ՝ մարդասիրական օգնությունը Սիրիա է ուղարկվել «Իլ-76» ինքնաթիռով, որը մեկնել է մերձմոսկովյան Ռամենսկոե քաղաքի օդանավակայանից: Օդանավը տեղափոխում է սննդամթերք: Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր, որ արդեն 11 միլիոն սիրիացի ունի հումանիտար օգնության կարիք:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        