Բաժիններ՝

Ոստիկանները պատ են կազմել ՕԵԿ-ականների եւ Ագրարայինի անձնակազմի միջև. News.am

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նախկին լաբորատորիայի տարածքում ՕԵԿ-ի սկսած շինարարության դեմ բողոքող՝ համալսարանի մի քանի տասնյակ դասախոսներ եւ ուսանողներ այսօր՝ օգոստոսի 14-ին, կրկին հավաքվել են համալսարանի բակում:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ շինհրապարակի մոտ են հավաքվել նաեւ մի քանի տասնյակ ՕԵԿ-ականներ, նույնքան ոստիկաններ: Ոստիկանները կանգնել են ցանկապատի մոտ, որը նախորդ օրը ցուցարարներն իրենց բողոքն արտահայտելու համար շուռ էին տվել:

Ագրարային համալսարանի դասախոսները բարձրախոսով հայտարարում են, որ չեն թողնելու շարունակեն շինարարությունը:

«Իրենց կուսակցության անունը «Օրինաց երկիր» է, բայց առաջին օրինազանցը իրենք են: Ո՞նց են ուզում՝ ժողովուրդը իրենց հավատա: Մարդիկ հիմա Ղարաբաղում կռվում են, իրենք երկու հողի կտորի համար կռիվ են անում: Իրենք պետք է հիմա սահմանում լինեին»,- ասել է դասախոս Ջուլիետա Թորոսյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս