Բաժիններ՝

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը հրադադարը երկարաձգել են 5 օրով

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի միջնորդությամբ Իսրայելի ու պաղեստինցիների միջև ձեռք բերված հրադադարը երկարաձգվել է ևս 5 օրով: Այս մասին հայտարարել է պաղեստինյան պատվիրակության ներկայացուցիչ Ազզամ ալ-Ահմեդը:

Միևնույն ժամանակ հակամարատող կողմերին չի հաջողվել հասնել բանակցությունների գլխավոր նպատակին՝ երկարաժամկետ խաղաղության համաձայնագրին:

Հրադադարի երկարաձգմանը հասնել հաջողվեց՝ չնայած նրան, որ դրանից ժամեր առաջ իսրայելական կողմը հայտնել էր Գազայի հատվածի կողմից հրթիռային հարված հասցնելու մասին: ՀԱՄԱՍ-ի մամլո քարտուղարն իր հերթին հերքել էր տվյալ միջադեպին կազմակերպության մասնակցությունը:

Սա Իսրայելի ու ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների միջև արդեն երրորդ հրադադարն է օգոստոսի սկզբից: Առաջին հրադադարի մասին հայտարարվել էր օգոստոսի 4-ի երեկոյան, իսկ երկրորդի մասին՝ օգոստոսի 10-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս