 
                        Դոնբասում միջին հաշվով օրական զոհվում է 70 մարդ. ՄԱԿ
 
                                    Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը մտահոգություն է հայտնել, որ Ուկրաինայի արևելքում կտրուկ աճում է ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին շաբաթներին գրեթե կրկնակի աճել է հակամարտության զոհերի թիվը՝ հասնելով 2086 մարդու: Դրանով իսկ ներկայումս Դոնբասում միջին հաշվով օրական զոհվում է 70 մարդ: Հակամարտության սկսվելուց ի վեր՝ վիրավորների ընդհանուր թիվը կազմում է մոտ 5000 մարդ:
ՄԱԿ-ը կարծում է, որ խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը կարող է նվազեցված լինել՝ տեղեկատվության պակասի պատճառով:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        