Բաժիններ՝

Շվեյցարիան խստացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին: Այս մասին հայտարարել է Շվեյցարիայի կառավարության մամլո ծառայությունը:

Շվեյցարիան երկարաձգել է Ռուսաստանին ու Ուկրաինային երկակի նշանակության ապրանքների մատակարարման վրա դրված արգելքը՝ դրանով իսկ հաստատելով իր չեզոք կարգավիճակի հանդեպ հավատարիմ լինելը:

Դաշնային խորհրդի որոշման համաձայն, Շվեյցարիան նպաստելու է Ռուսաստանի հանդեպ ԵՄ-ի պատժամիջոցների ռեժիմի պահպանմանը և թույլ չի տալու սեփական տարածքն օգտագործել՝ պատժամիջոցների տակ ընկած ապրանքների մաքսանենգության համար:

Պաշտոնական Բեռնը մտահոգություն է հայտնել Ուկրաինայում բռնությունների էսկալացիայի կապակցությամբ և հերթական անգամ հայտարարել է, որ չի ճանաչում Ղրիմի թերակղզու անցումը Ռուսաստանին: Ավելի վաղ Շվեյցրաին պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանը, ինքնահռչակ ԴԺՀ-ը և ԼԺՀ-ը ներկայացնող 87 մարդու ու 20 կազմակերպության նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս