Բաժիններ՝

Մոսկվայի քաղաքային դատարանը Լևոն Հայրապետյանի փաստաբանների բողոքը կդիտարկի օգոստոսի 15-ին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռեժիսորներ Մարկ Զախարովն ու Ալեքսանդր Շիրվինդտը, ինչպես նաև Ռուսաստանում Հայ առաքելական եկեղեցու ղեկավարը խնդրել են անձնական երաշխիքների ներքո կալանքից ազատ արձակել ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանին:

Բացի այդ, Լևոնի եղբայր Վլադիմիրը պատրաստ է այդ նպատակով 30 միլիոն ռուբլի գրավ դնել կամ էլ ավելի մեծ գումար, եթե այդպես կորոշի դատարանը: Հայրապետյանի փաստաբանները ներկայացրել են մի շարք կլինիկաների հետազոտությունների արդյունքները, որոնց համաձայն, Հայրապետյանը ոչ վաղ անցյալում ենթարկվել է սրտի վիրահատության, որ նա ունի սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ:

Ուղիղ նիստի ժամանակ վատթարացել է Հայրապետյանի ինքնազգացողությունը, ինչի պատճառով Մոսկվայի քաղաքային դատարանը նրա փաստաբանների բողոքի դիտարկումը հետաձգել է օգոստոսի 15-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս