Բաժիններ՝

ԱՄՆ-ին «Կալաշնիկով» ինքնաձիգներ մատակարելու պայմանագիրը սառեցված է. «Ռոսօբոռոնէքսպորտ»

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ին հրաձգային զենք մատակարարելու վերաբերյալ «Կալաշնիկով» և Russian Weapon Company-ի միջև պայմանագիրն իրավական առումով ոչ թե խզված է, այլ՝ սառեցված: 

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ռոսօբոռոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Իգոր Սևաստյանովը: Նա հավելել է, որ ամերիկյան ընկերություններին չի հատկացվել սպորտային-որսորդական զենք արտադրելու լիցենզիա:

Ավելի վաղ հաղորդվել էր, թե 2014 թվականին «Կալաշնիկովը» RWC-ի հետ ստորագրել է պայմանագիր, որով նա կարող է տարեկան մինչև 200.000 միավոր զենք մատակարարել ԱՄՆ-ին ու Կանադային: Սակայն ամռանը ռուսական կոնցեռնն ընկել էր Վաշինգտոնի պատժամիջոցների տակ: Խոսքը գնում է հուլիսի կեսին Ռուսաստանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների երրորդ փուլի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս