Նուրի ալ-Մալիքին հայտարարել է, որ հրաժարական չի տա
![](https://168.am/wp-content/uploads/2014/08/3820802.jpg)
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի գործող վարչապետ Նուրի ալ-Մալիքին հայտարարել է, որ հրաժարական չի տա, որպեսզի պաշտպանի իր ընտրողների իրավունքները և պահպանի երկիրը:
Դրանով իսկ նա վերստին վիճարկել է վարչապետի պաշտոնում Հեյդար ալ-Աբադիին նշանակելու մասին Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի որոշումը: Մալիքին ընդգծել է, որ կառավարության կազմը կպահպանվի ու չի փոփոխվի այնքան ժամանակ, քանի դեռ չի լինի Դաշնային դատարանի որոշումը:
Սրանից առաջ Ֆուադ Մասումը խորհրդարանի փոխխոսնակ Հեյդար ալ-Աբադիին հանձնարարել էր ձևավորել նոր կառավարություն: Իրաքի Սահմանադրության համաձայն, նոր կառավարությունը պետք է ձևավորվի 30 օրում: