Բաժիններ՝

«20-30 հոգով գալիս են 2 հոգու վրա, ո՞նց չջնջես դրանց». Հայ հետախույզ (տեսանյութ). Armeniatv.am

Հայ հետախույզների մասին շատ քիչ բան է հայտնի, գործի բնույթն է այդպիսին։ Գաղտնիություն է պետք։ Բայց ադրբեջանցիները ավելի շատ բան գիտեն նրանց մասին, որոնհետև մեր հետախույզների  գործը հենց իրենց է վերաբերվում։ Պատմում են, որ վերջերս հայ հետախույզը ադրբեջանական գյուղում մասնակցել է հարսանիքի ու գնացել։ ArmeniTV-ի հետ զրույցում հետախույզներից մեկը հաստատում է, որ նման բան է եղել։ Ասում է՝ մի դիրքի մասին ինֆորմացիա էր պետք, ու ճանապարհը անցնում էր գյուղի միջով, որտեղ հարսանիք էր։ Առիթից օգտվելով մտել են գյուղ, ուսումնասիրել դիրքը, որը հաջորդ օրը ոչնչացվել է։

«Առավոտյան ժամը 10-ն էր։ Հասկացանք, որ եղնիկներում դեպք է եղել։ Մեր կամանդիրներից հրամանը ստացանք, որ պետք է իրենց պատասխանը տանք։ Տեսանք, որ լույսեր են գալիս, իրենց պատրուլն էր»,- պատմում է հետախույզներից մեկը։

Հարցին, ինչո՞ւ եք պատժում, հնչում է կարճ, բայց համոզիչ պատասխան. «Իրանք վնաս են տալիս անմեղ էրեխեքին, կանգնած տղերքին»։

Ասում են, որ միշտ պատրաստ են, բայց  երկար ժամանակ համբերում էին, ինչը ադրբեջանցիների մոտ սխալ կարծիք էր ձևավորել։ Իսկ վերջին պատժիչ գործողություններից հետո «առաջնագծում չենք կարողանում արդեն մարդ ճարել, որ բարև տանք» (նկատի ունի ադրբեջանական դիրքերը)։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս