Բաժիններ՝

Ռուսաստանի դեսպանը պարզաբանումներ տալու նպատակով կանչվել է Լեհաստանի ԱԳՆ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ պարզաբանումներ տալու նպատակով Լեհաստանի ԱԳՆ է կանչվել այդ երկրում Ռուսաստանի դեսպանը:

Դա կապված է այս շաբաթ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու արած այն հայտարարության հետ, թե Ռուսաստանը կարող է երկրի երեսից ջնջել Լեհաստանը:

Այս մասին հայտնել է Լեհաստանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Մարչին Վոյչեխովսկին, ով, սակայն, հրաժարվել է մանրամասներ ներկայացնելուց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս