Բաժիններ՝

Թուրքական ընդդիմությունը պահանջել է Քեմալ Քըլըչդարօղլուի հրաժարականը

Թուրքական Hurriyet թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) անդամները պահանջել են կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հրաժարականը:

Մասնավորապես, նման պահանջով հանդես են եկել կուսակցության ավելի քան 100 անդամներ՝ պատգամավոր Էմինե Ուլքեր Թարհանի գլխավորությամբ: Նա ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքներով անգամ չի պահանջվել երկրորդ փուլի անցկացում, և որ իրենք պարտվել են արդեն իսկ առաջին փուլում:

Նա ընդգծել է, որ Էքմելեդդին Իհսանօղլուին աջակցել է 14 կուսակցություն, և չնայած դրան՝ նա տանուլ է տվել Էրդողանի հետ պայքարը:

Հիշեցնենք, որ այն բանից հետո, ինչ ԺՀԿ-ը մյուս կուսակցությունների հետ որոշեց նախագահական ընտրություններում առաջադրել Իհսանօղլուի թեկնածությունը, ԺՀԿ-ի 21 պատգամավորներ չստորագրեցին նրա թեկնածությանն աջակցելու տակ: Նրանց թվում էին հայտնվել և՛ Էմինե Ուլքեր Թարհանը, և ԺՀԿ-ի նախկին նախագահ Դենիզ Բայքալը:

Այն ժամանակ անգամ չէր բացառվում, որ ԺՀԿ-ական այդ պատգամավորները կարող են առաջադրել Էմինեի թեկնածությունը: Թուրքիայում նախագահի թեկնածուն գրանցում ստանալու համար պետք է ստանա առնվազն 20 պատգամավորի աջակցություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս