Բաժիններ՝

Պլանավորված է նոր «Ազատության տորմիղ» ուղարկել Գազայի հատված

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական IHH իրավապաշտպան կազմակերպությունը եվրոպական 12 երկրների ՀԿ-ների համատեղ որոշել է Գազայի հատված ուղարկել նոր «Ազատության տորմիղ»՝ անկլավի շրջափակումը ճեղքելու համար: 

Նրանց տարածած հայտարարության մեջ նշված է, որ պլանավորված է տորմիղը Գազա ուղարկել 2014 թվականին: Դրանում նաև նշված է, որ «Ազատության տորմիղ» ուղարկելուն կողմ հանդես եկող երկրների ներկայացուցիչները հանդիպել են Ստամբուլում՝ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական վերջին գործողությունների ֆոնին:

Ակտիվիստները հայտարարել են, որ նոր տորմիղը կդառնա պաղեստինցի ժողովրդի հետ համերաշխության նշան համայն աշխարհում՝ ԱՄՆ-ից մինչև Մալայզիա, Սկանդինավիայից մինչև ՀԱՀ:

IHH-ն ընդգծել է, որ պատրաստվող ակցիան խաղաղ է և ոչ պետական: Նախաձեռնությանը մասնակցում են Իտալիայի, Հունաստանի, Նորվեգիայի, ՀԱՀ-ի, Շվեդիայի, Մալայզիայի, Հորդանանի իրավապաշտպան կազմակերպությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս