Պուտինն արդեն իսկ ընդունել է Երրորդ համաշխարհային պատերազմի մասին որոշում. Ժիրինովսկի (տեսանյութ)
Россия 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Արևելյան Եվրոպայի երկրներից հրթիռների արձակումը կանխելու համար, անհրաժեշտ է, որ Ռուսաստանը կազմակերպի գորգաձև ռմբակոծություններ և ոչնչացնի Լեհաստանն ու Մերձբալթիկան.
«Պատերազմի ու խաղաղության բոլոր հարցերը լուծելու է Ռուսաստանի Դաշնության ղեկավարը: Դա հատկապես վերաբերում է այն հարցերին, որոնք կապված են Ուկրաինայի հետ: Ինչպիսի պլաններ էլ որ գրվեն ՆԱՏՕ-ում, Բրյուսելում, ինչպիսի հրահանգներ էլ որ ստորագրի Բարաք Օբաման, միևնույն է՝ դրանք չեն ունենա որևէ ուժ:
Որոշում ընդունում է միայն մեկ մարդ՝ ռուսական պետության ղեկավարը: Ինչպես որ դա եղել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Նիկոլայ II-ն ընդունեց վերջնական որոշում, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ էր, բոլոր ճիշտ ու վերջնական որոշումներն ընդունում էր Ստալինը, այդպես էլ ներկայումս է:
Երրորդ համաշխարհային պատերազմը գլխավոր որոշումն է: Ես վստահ եմ, որ այն արդեն իսկ ընդունված է: Այն աստիճանաբար կհնչեցվի»: