Բաժիններ՝

ՌԴ-ը «Միստրալ» ռազմանավերի համար Ֆրանսիային ամբողջովին կվճարի միայն երկրորդ նավի ստացումից հետո

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը «Միստրալ» տիպի բազմանշանակ դեսանտային նավերի կառուցման մասին պայմանագրով Ֆրանսիային ամբողջովին կվճարի միայն երկրորդ նավի մատակարարումից հետո:

Այս մասին հայտարարել է «Ռոսօբոռոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը: Բացի այդ, Ռուսաստանին են փոխանցվելու տվյալ տիպի նավերի կառուցման տեխնոլոգիաները: Ուղղաթիռակիր նավերի համար վերջնական վճարումն իրականացվելու է հաջորդ տարվա նոյեմբերին:

Իսայկինը հերքել է, թե «Միստրալ» ռազմանավերի կառուցման տեխնոլոգիաները ռուսական կողմին հանձնելը կապված է ևս երկու «Միստրալի» գնման շուրջ պայմանագրի հետ:

«Միստրալ» նավերի շուրջ ռազմական գործարքը Ֆրանսիայաի ու Ռուսաստանի միջև ստորագրվել է 2011 թվականին, ինչն աննախադեպ էր ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանի ու Արևմուտքի միջև հարաբերություններում: Գործարքը գնահատվել էր 1.2 միլիարդ եվրո:

Առաջին նավը՝ «Վլադիվոստոկը», պետք է Ռուսաստան հասցվի այս տարվա հոկտեմբերին, իսկ երկրորդ նավը՝ «Սևաստոպոլ», Ղրիմում Սևծովյան նավատորմը կհամալրի 2015 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031