«Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդն Էրդողանին անվանել է թշնամի
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Սիրիայում ու Իրաքում գործող «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբուբաքր ալ-Բաղդադին պատերազմ է հայտարարել Թուրքիային:
Ալ-Բաղդադին Թուրքիայի վարչապետ, նորընտիր նախագահ Ռեջեփ Էրդողանին անվանել է թշնամի: Բաղդադին հայտարարել է, որ Էրդողանն աշխարհիկ գործիչ է, չի հենվում շարիաթի վրա և աջակցում է Փեշմերգային (Իրաքի քրդերին), որը պատերազմում է իրենց դեմ:
Ալ-Բաղդադին ընդգծել է, որ Էրդողանը պետք է երդում տա իրեն: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն աջակցություն էր խոստացել Թուրքիային՝ «Իսլամական պետություն» զինյալների դեմ նրա պայքարում, որոնք Մոսուլում գրավել էին Թուրքիայի հյուպատոսությունը: