Բաժիններ՝

Պուտինը հայտարարել է Ուկրաինա հումանիտար օգնություն ուղարկելու մասին

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայատարարել է, որ ռուսական կողմը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ հումանիտար օգնություն է ուղարկում Ուկրաինայի Լուգանսկի ու Դոնեցկի մարզերի տարածք:

Կրեմլի կայքի հաղորդմամվբ՝ Պուտինն Ուկրաինա հումանիտար օգնություն ուղարկելու մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Հեռախոսազրույցի ժամանակ Բառոզուն  զգուշացրել է Պուտինին՝ չձեռնարկելու համար Ուկրաինայի հանդեպ ամեն տիպի ռազմական միակողմանի գործողություններ, այդ թվում նաև հումանիտար առաքելության պատրվակով:

Բառոզուն մտահոգություն է հայտնել Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի կուտակման, ինչպես նաև Ռուսաստանի տարածքից Ուկրաինա սպառազինության, զենքի ու զինյալների մատակարարումների կապակցությամբ, ինչը հակասում է ճգնաժամի ապաէսկալացմանն ուղղված ջանքերին:

Բառոզուն Ռուսաստանին կոչ է արել՝ օգտագործելու սեփական ազդեցությունը նրա համար, որպեսզի քաղաքացիական բնակչությունը կարողանա հանգիստ և ազատորեն լքել հակամարտության գոտին, որը վերահսկում են ապօրինի զինված խմբավորումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031