Բաժիններ՝

ՌԴ ՌՕՈՒ-ն մոտ ապագայում կստանա արագընթաց ուղղաթիռ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը մոտ ապագայում կստանան հեռանկարային արագընթաց ուղղաթիռ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևը:

Նրա խոսքերով՝ արդեն իսկ մշակված է նոր ուղղաթիռի շարժիչը, որի շնորհիվ ուղղաթիռն ունակ կլինի զարգացնել 1.5-1.8 անգամ ավելի մեծ արագություն: Բոնդարևը հավելել է, որ նոր ուղղաթիռի նախագծի գիտահետազոտական աշխատանքները կավարտվեն մինչև 2015 թվականը:

Որոշակի տվյալներով՝ նոր ուղղաթիռը պետք է զարգացնի մինչև 360 կմ/ժամ արագություն, և փոխադրի 21 ուղևորի կամ 3.5 տոննա բեռ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031