Բաժիններ՝

Սեփական արտադրության նոր կործանիչը ՌԴ ՌՕՈՒ-ի կազմը կհամալրի 2025 թվականին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը 2017 թվականին կսկսի մշակել հեռահար գործունեության հեռանկարային ավիացիոն համալիր, որը կփոխարինի МиГ-31 կործանիչը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ղեկավար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևը:

Նա ընդգծել է, որ 2017 թվականին կմեկնարկեն գիտահետազոտական աշխատանքները, որոնց ընթացքում կհստակեցվի դրա կերպարը, ապա մշակողները ձեռնամուխ կլինեն փորձարարա-հետազոտական աշխատանքների կատարմանը:

Բոնդարևի խոսքերով՝ նոր կործանիչը զինված ուժերի սպառազինության տակ կհայտնվի 2025 թվականին: Ենթադրվում է, որ МиГ-31-ին կարող է փոխարինել հինգերորդ սերնդի Т-50 կործանիչի վերափոխված տարբերակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս