Բաժիններ՝

Էրդողանի կուսակցության կարևոր համագումարը կանցկացվի օգոստոսի 27-ին

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ այսօր տեղի է ունեցել իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նիստը, որի ավարտից հետո ԱԶԿ-ի խոսնակ Հուսեին Չելիքը հայտարարել է, որ ԱԶԿ-ի մեծ համագումարը կանցկացվի օգոստոսի 27-ին:

Չելիքը հավելել է, որ համագումարի արդյունքներով՝ ԱԶԿ-ական պատգամավորներից մեկը կդառնա Թուրքիայի վարչապետ, իսկ մինչ այդ Ռեջեփ Էրդողանը կշարունակի պաշտոնավորել որպես երկրի վարչապետ (թուրքական օրենսդրության համաձայն, երկրի վարչապետը հարկադրված չէ հրաժարական տալ՝ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու համար – 168.am):

Չելիքն ընդգծել է, որ համագումարի արդյունքներով՝ ընտրվելու է նաև ԱԶԿ-ի նախագահը (թուրքական օրենսդրության համաձայն, 2012 թվականի աշնանը ԱԶԿ-ի նախագահի պաշատոնում վերընտրված Էրդողանը երկրի նախագահ ընտրվելուց հետո պետք է հրաժեշտ տա տվյալ պաշտոնին – 168.am):

Չելիքը կարևորել է, որ գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է օգոստոսի 28-ին, զբաղեցնի տվյալ երկու (վարչապետ կամ ԱԶԿ-ի նախագահ) կարևոր պաշտոններից մեկը:

Թուրքիայի ԿԸՀ-ն օգոստոսի 10-ին երկրում անցկացված նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելու է օգոստոսի 15-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս