Յագլանդը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ՝ կապված իրավապաշտպանների կալանավորման հետ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբոռն Յագլանդն այսօր առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հեռախոսազրույցի արդյունքներով, Յագլանդը հանդես է եկել հայտարարությամբ.

«Ես Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցում խորին մտահոգություն հայտնեցի վերջին օրերին հանրահայտ իրավապաշտպանների կալանավորման կապակցությամբ: Մենք պայմանավորվենք Աշխատանքային խմբի գործունեության վերսկսման մասին, որը բաղկացած է լինելու նախագահի աշխատակազմի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից:

Այն ստեղծվել է 2003 թվականին և գործել է մինչև 2008 թվականը: Աշխատանքային խմբի գործունեությունը վերականգնվելու է նրանում Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ կառույցի վերականգնումը տեղի կունենա մոտ ժամանակներս, դա կլինի լավ հնարավորություն՝ իրավապաշտպանների դեմ ներկայացված մեղադրանքները ստուգելու, ինչպես նաև իշխանության ու քաղաքացիական հասարակության միջև երկրխոսության սկսման համար»:

Տեսանյութեր

Լրահոս