Լեհաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերջ դնել բռնություններին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լեհաստանի ԱԳՆ-ը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով քաղաքացիական հասարակության ակտիվիստներին կալանավորելու կապակցությամբ:

Հայտարարության մեջ նշված է, որ իրավաբան ու իրավապաշտպան Ինթիհամ Ալիևի, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ Լեյլա ու Արիֆ Յունուսների, Ռասուլ Ջաֆարովի, լրագրող Ռաուֆ Միրկադիրովի, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների բազմաթիվ ակտիվիստների կալանավորման դեպքերը և նրանց ընտանիքների անդամների վրա ճնշում գործադրելը հարուցում են մտահոգություն:

Լեհաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ անհիմն մեղադրանքների ու կալանավորումների հետևում ընկած են քաղաքական դրդապատճառներ: Դրա հետ կապված՝ Լեհաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերջ դնել բռնություններին՝ հիշեցնելով, որ տվյալ միջոցները վտանգավոր են կայունության համար:

Բացի այդ, Լեհաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել հարգել ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի ու ՄԱԿ-ի առջև ստանձնած պարտավորությունները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031