Բաժիններ՝

Արսեն Ավակովը տվյալներ է ներկայացրել Դոնբասում ՆԳՆ-ի կրած կորուստների մասին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը տվյալներ է ներկայացրել Դոնբասում իրականացվող ռազմական գործողության ժամանակ գերատեսչության կրած կորուստների մասին: Այդ թվերը ներկայացված են ՆԳՆ-ի պաշտոնական կայքում:

Օգոստոսի 9-ի առավոտվա դրությամբ զոհվել է 46 մարդ, որոնցից 25-ը ներկայացնում են Ազգային գվարդիան, իսկ 21-ը նախարարության հատուկջոկատայիններ են: Վիրավորվել է 225 մարդ, որոնցից 152-ն Ազգային գվարդիայի մարտիկներ են, իսկ 73-ը՝ ՆԳՆ-ի հատուկջոկատայիններ:

Աակովը հայտարարել է, որ նախարարությունն անելու է ամեն հնարավոր բան՝ օգնելու համար զոհված աշխատակիցների ընտանիքներին. «Նրանք ընկել են երկրի համար: Երկիրը պարտավոր է մտահոգվել նրանց ընտանիքների մասին: Դա վերաբերում է բոլոր զոհված մարտիկներին»

Ոստիկանության ստորաբաժանումներից ու Ազգային գվարդիայից բացի, Դոնբասում իրականացվող ռազմական գործողությանը մասնակցում են նաև ուկրաինական բանակն ու կամավորական գումարտակներ: Ուկրաինական կողմն այսօր ներկայացրել է նաև նրանց կրած կորուստները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս